Դատարանը կալանավորեց հայտնի գործարարի սպանությունը նախապատրաստող խմբի անդամներից 4-ին
Մայիսի 12-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերները ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին բերել 4 անձի:shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես դատարանից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք կասկածվում են Հայաստանում հայտնի գործարար Ռ. Մ.-ին դիպուկահարի միջոցով սպանությունը նախապատրաստելու մեջ: Դատարան էին ժամանել նաև, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով վարչության քննիչները, ովքեր միջնորդում էին դատարանին, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառի Արմեն Սարգսյանի, Դավիթ Զիրոյանի, Սարգիս Զազյանի և Վարուժան Քարիմյանի նկատմամբ: Դատավոր Արշակ Վարդանյանը 6 ժամից ավելի դատական դռնփակ նիստերն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից հետո բավարարեց միջնորդությունը, և նշված անձինք տեղափոխվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, որտեղից էլ տեղափոխվելու են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Խմբի մյուս անդամների խափանման միջոց ընտրելու հարցով քննչական մարմինը որոշում պետք է կայացնի վաղը:Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, երեկ՝ մայիսի 11-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, նույն վարչության 2-րդ վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները ոստիկանություն էին բերման ենթարկել Դ. Զ-ին, Վ. Ք.-ին, Ա. Ս.-ին, Կ. Դ.-ին, Ս. Վ.-ին, Վ, Դ.-ին, Ա. Դ.-ին և Վ. Թ.-ին:Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձանց մի մասը բնակվում է Երևանում, մի մասը՝ մարզերում: Ոստիկանության նշված ստորաբաժանումները 1 տարուց ավելի հսկայական աշխատանքներ են կատարել, մինչև որ բացահայտել են այս խմբին, ովքեր պլանավորել և նախապատրաստվել էին սպանել Հայաստանում հայտնի գործարարներից Ռ. Մ.-ին, ով ավելի շատ լինում է արտերկրում, այդ թվում՝ Իսպանիայում և Հայաստանում նա իր բիզնեսը ղեկավարում է դրսից: Նշված խմբին բացահայտելու համար ոստիկանությունում ստեղծվել են մի քանի օպերատիվ-հետախուզական խմբեր, քանի որ հանցագործ խմբի անդամները, այսպես ասած, ճյուղավորված են եղել Երևանից դեպի մարզեր:Ոստիկանության խմբերը ղեկավարել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, նույն վարչության 2-րդ վարչության 1–ին բաժնի պետ Արայիկ Մգոյանը և շաբաթը 2 օր կատարված աշխատանքների արդյունքները իմի բերելու նպատակով խմբի բոլոր անդամները աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի մոտ:Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված անձիք սպանությունը պետք է կատարեին դիպուկահարի (սնայպեր) միջոցով: Ոստիկանության նշված խմբերում ներգրավված եմ եղել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերները: Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից փոխանցվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննության վարչություն, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 35 (հանցագործության նախապատրաստությունը, հանցագործության նախապատրաստություն է համարվում ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելը կամ հարմարեցնելը, ինչպես նաև՝ դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելը, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել այդ անձի կամքից անկախ հանգամանքներով) և 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանությունը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ նշված հանցագործությունը լիովին բացահայտելու համար ստեղծվել է քննչական խումբ և այն ղեկավարում է ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչության պետ Վահագն Հարությունյանը:Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս պահին չենք հայտնում: Նշված անձիք ձերբակալված են:
Комментариев нет:
Отправить комментарий