понедельник, 21 января 2013 г.

ՄՏԱԾՈ՛ՒՄ ԵՄ,ԹԵ Ի՞ՆՉ ՄՏԱԾԵՄ ՀԻՄԱ...

Ես մտածում եմ,
Թե ինչի՞ մասին հիմա մտածեմ:
Պարապությունից,անհոգսությունից հոգնել եմ արդեն,
Նույն պատկերների գույներից հոգնած,
Հոգնած ու զզված
Զզված,թե այն բութ տեսքով բանվորից,
Որ իր քրտինքով հաց է վաստակում:
Եվ թե շատախոս այն կոշկակարից,
Որն ամեն ինչից,ամեքից գիտի,
Այն էլ թե ինչքա՜ն անբարո բան կա:
Ես մտածում եմ,
Թե ինչի՞ մասին հիմա մտածեմ:
Թե՞խենթ սերերիս,
Որոնց ես անշուշտ ցավ եմ պատճառել,
Թե՞ կես լավ կամ կես վատ իմ ընկերներիս,
Որոնց մի մասն ձեռքիս են նայում,
Մյուսն էլ ստիս:
Ես մտածում եմ,
Թե ինչի՞ մասին կամ ի՞նչ մտածեմ:
Ես առանց այն էլ իմ մտքերի մեջ
արդեն թաղված եմ,որոնումներում 
Առեղծվածային ու անիրական,
Իմ իսկ հորինած կերպարների մեջ:
Օրինակ այսօր մասնակից էի մի մեծ խնջույքի,
Մինչ դեռ ես երեկ բանտարկել էի ինձ,
Վաղն էլ կլինեմ երգիչ երևի:
Ես մտածում եմ,
Մեկ-մեկ էլ անգամ հենց քո գոյության,
Լինելուդ մասին:
Որ դու պարզապես կաս այս աշխարհում,
Կամ որ դու իմն ես,ինձ հետ ես քայլում,
Ես էլ քո կողքին քեզնով զմայլվում:
Սակայն կարոտ եմ
Շուրթերիդ ասած գեթ մի բարևի:
Ես մտածում եմ
Թե  հիմա՛  ինչի մասին մտածեմ

01.21.13թ.
Հեղինակ՝ Սևակ Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий