ՈՒզո՞ւմ ես քեզ ասեմ, թե ինչո՞ւ են քեզ բոլորը սիրում, պաշտում,
աստվածածցնում ու հաճախ քեզ շփոթում անգամ հրեշտակի հետ: Որովհետև դու ունես ամեն ինչ ու ամեն
բան, ինչը կարող է երջանկացնել ուզածիդ չափ ու տխրեցնել արցունքաբեր տխրությամբ, մի ամբողջ հարստություն ունես, անհատակ
կարողություն, դա քո մի
մասնիկն է, ինչպես արևի համար իր
շողորն են, ու ես այնքա՜ն
շատ եմ սիրում դա, այնքան
եմ
պաշտում՝ ժպիտդ...
Ո՛չ սովորական, ու ոչ նման բոլորի ժպիտներին, որոնք ուղակի շուրթերի պարզորոշ միմիկա են ցուցադրում, նրանց ժպիտի մեջ կյանք չկա ու սեր չի ծորում, բայց դու երբ ժպտում ես, շուրջդ ամեն ինչ լցվում է սիրով, քնքշությամբ, կյանքը կարծես թե եռում է: Իսկ ես սիրում եմ կյանքը ու կյանքի մեջ
ամեն ինչ, ամեն հրաշալի բան, չէ որ կյանքն ել մի հրաշք է, դե ժպտա անգինս,
թանկս, ես սիրում եմ ապրել...
լուսավորիր աշխարհին
և ինձ, գունազարդիր կյանքս, և այս ամենը քո մի ժպիտով...
հեղինակ ` Սևակ Բայրամյան
Комментариев нет:
Отправить комментарий