воскресенье, 10 июня 2012 г.

Մայքլ Ջոզեֆ Ջեքսոն / Michael Joseph Jackson / Майкл Джозеф Джексон


 (անգլերեն՝ Michael Joseph Jackson) (օգոստոսի 29, 1958 – հունիսի 25, 2009)ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար էր։ Նրան համարում են փոփ երաժշտության արքա, արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ»,«Հազարամյակի արտիստ» կոչումներին։ Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը (Thriller վերջին տեղեկություններով 175 միլիոն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood on the Dance Floor: HIStory in the Mix 11 միլիոն օրինակ), ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը (HIStory 20 միլիոն ալբոմ, 40 միլիոն սկավառակ) և ամենաթանկարժեք տեսահոլովակը (Scream, Ջանեթ Ջեքսոնի հետ, 7 միլիոն դոլար)։ Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։Երաժշտության, պարի և նորաձևության մեջ ունեցած իր ներդրումը Մայքլին մոտ չորս տասնամյակ դարձրեց փոփ երաժշտության կենտրոնական դեմքը։ Ջեքսոնը այն եզակի երգիչներից է, ում անունը 2 անգամ գրանցվել է ռոք-ն-ռոլլի փառքի սրահում։ Ջեքսոնը 15 անգամ արժանացել է Գրեմի մրցանակի (այդ թվում Կենդանի Լեգենդ), ունեցել է 13 #1 հիթ և վաճառել է ավելի քան 780 միլիոն սկավառակ , արժանացել է 26 American Music Awards-ի (այդ թվում Դարի Արտիստ)։ Մայքլ Ջեքսոնը նաև մեծ մարդասեր էր և ուներ 39 բարեգործական ընկերություն։ 2009 թ. հունիսի 23-ին «Ի բարօրություն մարդկության» մրցանակի հանձնման բարձրագույն խորհրդի որոշմամբ Մայքլ Ջեքսոնը պարգևատրվեց «Համաշխարհային մշակույթում ունեցած կարկառուն ավանդի համար» մրցանակով։
Մայքլը երգել սկսել է մանուկ հասակից, ժամանակի ընթացքում նրա վոկալային ոճը և ձայնը շատ են փոխվել։ 1971-ից Մայքլի ձայնը երիտասարդ սոպրանոյից վերափոխվում է տենորի։ Լինելով թվով 7-րդ երեխան Ջեքսոնների ընտանիքում, նա սկսում է բեմում հանդես գալ 1964-ից՝ The Jackson 5 խմբի կազմում։ 1971-ին նա համատեղ սկսում է իր սոլո կարիերան ու մի քանի տարվա մեջ հասնում այնպիսի հաջողությունների, որ նրան է վերագրվում «Փոփ-Արքա» կոչումը։ 1982-ին թողարկված նրաThriller ալբոմը մինչև այս օր մնում է աշխարհում ամենաշատ վաճառված ալբոմը։ Ջեքսոնի 5 սոլո ստուդիական ալբոմները մտնում են աշխարհի ամենալավ վաճառվող ալբոմների ցանկի մեջ (Off the Wall (1979), Thriller (1982), Bad (1987), Dangerous, (1991), HIStory (1995))։ Մայքլը մասսայականացրեց այնպիսի պարային ոճեր, ինչպիսիք են «ռոբոտ»-ը և «լուսնային քայլվածք»-ը։ Նրան հաճախ անվանում են «տեսահոլովակը գովազդային արտադրանքից արվեստի վերածող», նկատի ունենալով «Thriller», «Beat It», «Billie Jean», «Black or White», «Scream» տեսահոլովակները։ «Thriller», «Beat It», «Billie Jean» տեսահոլովակների շնորհիվ նա դարձավ առաջին աֆրո-ամերիկյան երգիչը, ում ցուցադրեցինMTV ալիքով։

Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թ. հունիսի 25-ին՝ 50 տարեկան հասակում։ Ըստ հետաքննության, նրա մահը սպանության հետևանք էր։Հրաժեշտի արարողությունը ուղիղ հեռարձակմամբ ամբողջ աշխարհով մեկ դիտել են միլիոնավոր մարդիկ։ 2009 թ. հոկտեմբերի 26-ին հրապարակվում է փոփ արքայի վերջին ձայնագրությունը՝ «This is it» («Ահա և Վերջ»)։ Երգի մաստեր ձայնագրությունը ուժեղ հսկողության տակ հասցվել է Sony ընկերության բրիտանական բաժանմունք և մի քանի ռադիոկայաններ։ Համանուն ալբոմը վաճառքում է հայտնվել հոկտեմբերի 26-ին։ ԱՄՆ-ում երգը հայտնվել էր Մայքլ Ջեքոնի պաշտոնական կայքում նոյեմբերի 27-ին, ժամը 24:00 ին (Երևանում առավոտյան ժամը 9:00 էր)։  2009 թ. նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած American Music Awards մրցանակաբաշխությանը Մայքլ Ջեքսոնը ետմահու արժանացել է 4 մրցանակի հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն փոփ/ռոք կատարող», «Լավագույն երգիչ սոուլ և առ-ն-բի ոճերում»,Number Ones ալբոմը արժանացել է «Տարվա ալբոմ» անվանակարգին փոփ/ռոք, սոուլ/առ-ն-բի ոճերում։ 2010թ. հունվարի 31-ին Մայքլ Ջեքսոնը ետմահու արժանացել է Գրեմի մրցանակի՝ երաժշտության մեջ ունեցած իր ավանդի համար, սա Ջեքսոնի 14-րդ Գրեմին է, մրցանակը ստացել են նրա երեխաները։ 2010-ի մարտի 16-ին Sony Music Entertainment-ը ստորագրեց ռեկորդային պայմանագիր, որը արժեցավ 250 միլիոն դոլար, ըստ այդ պայմանագրի Սոնին իրավունք է ստանում Մայքլի անշարժ գույքի նկատմամբ, ինչպես նաև մինչ 2017 թվականը նրան են անցնում Մայքլի ձայնագրությունների հեղինակային իրավունքները և վերջապես Սոնին իրավունք է ստանում թողարկել Մայքլի 7 ետմահու ստուդիական ալբոմ։

Անձնական կյանք

Լիզա-Մարիյա Փրեսլի, Մայքլի առաջին կինը
Մայքլը ամուսնացած է եղել 2 անգամ։ 1984 թվականից մինչ 1996թ-ը նրա կինն էր Էլվիս Փրեսլիի դուստր՝Լիզա-Մարիյա Փրեսլին։ 1996 թվականի նոյեմբերին, Լիզա-Մարիյա Փրեսլիի հետ ամուսնալուծվելուց հետո, Ջեքսոնը ամուսնացավ Դեբբի Ռոուի հետ (նախկին բուժքույր), որից նա ունի 2 երեխա՝ Պրինց Մայքլ Ջոզեֆ Ջեքսոն (ծն. փետրվարի 13-ին.1997թ.) և Պերիս-Մայքլ Կատրին Ջեքսոն (ծն. ապրիլի 13-ին.1998թ.)։ 1999թվականին Դեբբի Ռոուն և Մայքլը ամուսնալուծվեցին։ 2-րդ որդին՝ Պրինց Մայքլ Ջոզեֆ Ջեքսոն Կրտսերը, (ծն.փետրվարի 21-ին. 2002թ.) ծնվել է փոխարինող մոր շնորհիվ։ 
Մայքլի ամենամոտ ընկերներն էին Դայանա Ռոսսը, Բրուկ Շիլդսը, Էլիզաբետ Թեյլորը

Բռնություն

Մայքլը պատմում էր, որ ինքը ենթարկվում էր ստորացումների հոր կողմից, սակայն նա հարգում էր իր հորը, որի կարգապահության շնորհիվ Մայքլը հասավ մեծ հաջողությունների։ Հարցազրույցներից մեկի ժամանակ նա խոստովանեց, որ մի անգամ ուշ երեկոյան նրա հայրը դիմակ հագած ներս է մտել պատուհանից և սկսել տարօրինակ և սարսափազդու ձայներ հանել։ Հետագայում Ջոզեֆը պատմում էր, որ նա դա արել է, որպեսզի սովորեցնի երեխաներին փակել պատուհանը քնելուց առաջ։ 4 տարի անց Մայքլը պատմեց, որ դրանից հետո նա երազներում տեսնում էր, թե ինչպես են նրան առևանգում իր ննջասենյակից։ 2003 թվականին BBC-ին տված հարցազրույցում Ջոզեֆը խոստովանեց, որ մանկության տարիներին ծեծում էր Մայքլին։ Առաջին անգամ Մայքլը պատմեց այդ ամենի մասին Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում (1993 թվականին)։ Հարցազրույցի ընթացքում պարզ դարձավ, որ մանկության տարիներին Ջեքսոնը հաճախ արտասվում էր մենության զգացումից։ Մեկ այլ հարցազրույցի ժամանակ՝ Living with Michael Jackson (2003), մանկության տարիների մասին պատմելիս, Մայքլը փակեց դեմքը և արտասվեց։

Մանկապղծության մեղադրանք

Մայքլը երկու անգամ մեղադրվել է մանկապղծության մեջ։ 1993-ին նա մեղադրվեց 13-ամյա Ջորդան Չենդլերի նկատմամբ անառակաբարո գործողության մեջ։ Ջորդանը Մայքլի մոլի երկրպագու էր և հաճախ էր լինում «Նևերլանդ» ռանչոյում։ Ըստ Ջորդանի հոր պատմածի, տղան իրեն խոստովանել է, թե Մայքլը ստիպել է նրան ձեռք տալ իր սեռական օրգաններին։ Տղան շատ մանրակրկիտ պատմել է Մայքլի առնանդամի մասին, և Մայքլը ստիպված մերկացավ, որպեսզի ոստիկանները համեմատեն տղայի ասածները։ Սակայն նմանություններ չէին հայտնաբերվել, ի վերջո Մայքլը վճարեց նրանց $22 միլիոն և նրանք ետ վերցրին գործը։
Տաս տարի անց Ջեքսոնը կրկին մեղադրվեց մանկապղծության մեջ, այս անգամ 13-ամյա Գեվին Առվիզոյի նկատմամբ, ով նույնպես հաճախ էր լինում «Նևերլանդ»-ում։ Ռանչոյում գտնվելու ժամանակ երեխաները հաճախ քնում էին Մայքլի սենյակում։ Այս անգամ Մաքյլին մեղադրեցին այն բանում, որ նա հարբեցրել է երեխային (ինչը ԱՄՆ-ում հանցագործություն է), այնուհետև ձեռանաշարժությամբ է զբաղվել նրա հետ։ Բացի դրանից նրան մեղադրեցին այն բանում, թե նա ձեռք է տվել Գեվինի և այլ երեխաների սեռական օրգաններին։ Դեկտեմբերի 18-ին ոստիկանությունը հետախուզեց Մայքլի «Նևերլանդ» ռանչոն, իսկ ամսի 20-ին երգչին ձերբակալեցին, սակայն մի քանի ժամ անց նրան ազատ արձակեցին գրավի դիմաց։ Ինչպես և նախորդ անգամ, այս անգամ էլ Մայքլը հայտարարեց, որ այդպիսի բան տեղի չի ունեցել, և դա ուղղակի գումար շորթելու միջոց է։ Դատը շարունակվեց 2005-ի փետրվարից մինչ մայիս։ Ավելի քան 2200 ԶԼՄ-ներ զբաղված էին այդ գործի լուսաբանմամբ։ Սակայն Մայքլին անմեղ ճանաչեցին։
Այս անմենը հանգեցրեց Մայքլի առողջության վատթարացմանը։, նա նույնիսկ սկսեց օգտագործել ցավազրկողներ սթրեսին դիմանալու համար։ Բացի դրանից, այդ ամենի հետևանքը եղավ Մայքլի բանկային հաշիվների զրոյացումը, քանզի ԱՄՆ-ի լավագույն փաստաբանների ծառայություննները նրան արժեցան ավելի քան $100.000.000։
2009-ին հայտնի դարձավ, որ Էվան Չենդլերը՝ Ջորդան Չենդլերի հայրը, ով դատարան էր դիմել Մայքլ Ջեքսոնին մեղադրելով մանկապղծության և իր որդուն բռնաբարելու մեջ, ինքնասպան է եղել։ 65-ամյա Էվանի դին հայտնաբերել է իր շենքի սպասարկման անձնակազմի աշխատողներից մեկը։

Կարողությունը

Ջեքսոնի եկամուտը իր սոլո կարերայից գնահատվել է 500 միլիոն դոլար։ Որոշ վերլուծաբաններ գնահատել են նրա թողած մատերիալը (խոսքը գնում է չթողարկված 200 երգերի մասին) կարող են արժենալ մի քանի միլիարդ դոլար։  Սակայն 2007 թվականին Associated Press-ի ստացված տեղեկությունների համաձայն, Ջեքսոնի Sony / ATV-ում ունեցած բաժնետոմսերը գնահատվել են 236 միլիոն դոլար։ Ջեքսոնի մահվանից հետո, պարզ դարձավ, որ նա ունի 500 միլիոն դոլարի պարտք, սակայն միայն Մայքլ Ջեքսոն: Ահա և վերջ ֆիլմը հավաքեց 252,3 միլիոն դոլար, իսկ 2010 թվականին Սոնիի հետ կապած պայմագիրը արժեցավ 250 միլիոն դոլար։

Հիմնական հոդված ՝ Մայքլ Ջեքսոնի մահը:

Մայքլ Ջեքսոնը մահացավ հունիսի 25-ին 2009թ. 21:26 UTC (տեղական ժամով, Երևանում առավոտյան ժամը 2:26 էր), դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա ուշագնաց եղավ իր վարձակալած տանը։

Մայքլ Ջեքսոնի աստղը, Հոլլիվուդյան փառքի ծառուղում
Google-ում Մայքլի մահվան լուրի վերաբերյալ որոնումների կտրուկ աճը, այդ լուրի տարածումից անմիջապես հետո
Մահվանից 2 օր առաջ
Հունիսի 25-ի առավոտյան Մայքլը ուշաթափվեց իր տանը։ Տեղի ժամանակով ժամը 12։21-ին (PDT) 911-ի աշխատողի մոտ գրանցվեց կանչը Մայքլի տնից։ 3 րոպե 17 վարկյանից տեղ հասած բժիշկները գտան անշունչ Մայքլին, որի սիրտը չէր բաբախում և անմիջապես սկսեցին սիրտ-թոքային վերակենդանացումանցկացնել։ Մայքլին վերակենդանացնելու փորձերը շարունակվում էին այնքան ժամանակ, մինչ ժամը 13:14 շտապօգնության մեքենան հասավ Կալիֆորնիական համալսարանի բուժկենտրոն (UCLA), ինչպես նաև 1 ժամ դրանից հետո։Այդ փորձերը անհաջող էին,տեղական ժամանակով ժամը 14:26 րոպեին բժիշկները գրանցեցին «փոփ արքայի» մահը։
Մայքլ Ջեքսոնի մահից մի քանի ժամ անց, MJJcommunity-ի՝ ամենամեծ ֆան-ակումբի տնօրեն Գերի Թեյլորը հայտարարեց
Ամենաքիչը 12 երկրպագու ինքնասպան է եղել Մայքլ Ջեքսոնի մահվան լուրից հետո: Մայքլը չէր ցանկանա, որ նրա երկրպագուները ինքնասպան լինեն։
Մայքլ Ջեքսոնի մահվան լուրը համացանցում ռեկորդային էր՝ առաջացնելով համացանցային «խցանումներ», այցելուների կտրուկ աճ գրանցեցին այնպիսի կայքերը ինչպիսիքեն google-ը,facebook-ը,yahoo!-ն,twitter-ը, և Վիքիպեդիա-ն։ 

2009 թվականի հուլիսի 7-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ հրաժեշտի փակ արարողությունը՝ Forest Lawn այգում (Հոլլիվուդյան բլուրներում)։ Ավելի ուշ դագաղը տեղափոխվեց «Staples Center», որտեղ և կայացավ հրաժեշտի հասարակական երեկոն։ Մայքլի դագաղը դրված էր բեմահարթակի առջև։ Սթիվի Ուանդերը, Լայնել Րիչին, Մարայա Քերին, Ջեննիֆեր Հադսոնը, Աշեռը, Ջերեմեյն Ջեքսոնը և Շահին Ջաֆարգոլին կատարում էին Մայքլի երգերը։ Քուին Լատիֆան կարդաց «Մենք ունեինք նրան» (անգլ. We had him)՝ պոեմ, որը գրել է Մայա Էնջելը։ Էլ Շարպտոնը դիմելով Մայքլի երեխաներին ասաց

Ձեր հոր մեջ ոչինչ տարօրինակ չէր, տարօրինակ էր այն, ինչի հետ բախվում էր նա...
Թաղման արարողությունը անց է կացվել 2009 թվականի սեպտեմբերի 3-ին Ֆորեստ Լոուն գերեզմանատանը։ Արարողությունը փակ էր, հրավիրված էին մոտ 200 մարդ՝ Մայքլի ծանոթները, հարազատները, ընկերները։ Նրանց թվում էին Մաքալեյ ԿալկինըԷլիզաբեթ Թեյլորը և այլք։ 26 լիմուզիններից կազմված Մայքլի դիով մեքենան վերջինը մտավ գերեզմանոց։ Թաղման արարողությանը հրավիրված էին 500 լրագրող։ Խիստ անվտանգության ռեժիմը սկսել էր գործել դեռ մի քանի օր առաջ։ Մահվան պատճառը նշվում է «դեղորայքի ներարկում այլ անձի կողմից»

Ջեքսոնի կտակը կազմված էր 2002 թվականին և ըստ դրա Մայքլ Ջեքսոնի ողջ ունեցվածքը փոխանցվում էր իր մորը՝ Քեթրին Ջեքսոնին, կտակում նաև գրված էր «Իմ նախկին կին Դեբբի Ռոուն դիտավորյալ նշված չէ իմ կտակում», Քեթրին Ջեքսոնը նշանակվում է Մայքլ Ջեքսոնի 3 երեխաների խնամակալ, եթե Քեթրինը ինչ-ինչ պատճառնորով չկարողանա խնամել երեխաներին, ապա երեխաների խնամակալությունը հանձնվում է Մայքլի վաղեմի ընկեր Դայանա Ռոսսին։ Կտակի պատրաստման ժամանակ Մայքլի կարողությունը գնահատվում էր $500 միլիոն։ Նախատեսվում է, որ Ջեքսոնի ունեցվածքը կբաժանվի իր ընտանիքի, երեխաների և իր բարեգործական ֆոնդերի միջև։ 2009 թվականին նրա պարտքը կազմում էր $500 միլիոն, սակայն նրա ունեցվածքը գնահատվեց $2 միլիարդ։ Խոսքը գնում է 200 ձայնագրված, բայց չթողարկված երգերի մասին, Sony/ATV Music Publishing ընկերության բաժնետոմսերի, Նևերլանդ ռանչոյի և իր ունեցվածքի մասին։ 2009 թվականի նոյեմբերի 22-ին կազմակերպված աճուրդին Մայքլի ձեռնոցը վաճառվել է $335 000-ով, իսկ 1998 թվականին Bad շրջագայության ժամանակ նրա կրած բաճկոնը վաճառվել է $225 000-ով։ Աճուրդի ժամանակ Մայքլի իրերը ավելի թանկ արժեցան, քան Մերլին Մոնրոյի և Էլվիս Փրեսլիի իրերը։
պատրաստեց՝ Ս.Բայրամյանը

Комментариев нет:

Отправить комментарий