Արդյոք ճիշտ է, որ ժամանակը բուժում է վերքերը, թե միայն դա երկարաձգում է անորոշ ժամանակով: Սակայն ճիշտ է միայն մեկ բան, որժամանակը բուժում է միյան այն վերքերը, որոնք մոռացել եք, կամ արդեն ապաքինվել են դրանք:Սակայն եթե չեք կարողանում ազատագրվել հիշողություններց և դրանք ձեզ հետապնդում են, ապա ավելի լավ է դիմեք հոգեբանի:Այդպիսի հոգեկան տառապանքները անհետևանք չեն անցնում: Խորը ապրումներից մեծ վերքեր,իսկ փոքր էմոցիաներից թեթև հոգեկան ցնցումներ են մնում: Սակայն պետք է կարողանալ մեղմել այդ ցավը: Սակայն շատ բան է կախված հենց տվյալ մարդուց: Որոշ մարդիկ գերադասում են մոռանալ վատ հիշողությունները, ոմանք էլ կառչում են դրանցից և սկսում են տանջել իրենց այդ հիշողություններով:Սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվում է, և տվյալ իրադարձությանը մենք ավելի հանգիստ ենք նայում, առանց ավելորդ հուզականության:Ժամանակը սկսում է ջնջել վատ հիշողությունները և մոռացնել տալ մանրուքները:Ժամանակի ընթացքում վատ հիշողություններին փոխարինում են լավ մարդիկ և իրադարձություններ: Եվ բացի դրան տվայլ իրադարձությանը նայելիս, սկսում ես հասկանալ,որ դա այնքան էլ ցավալի չէ,ինչպես թվացել է նախկինում:Երջանիկ կյանքի գաղնիքը նրանում չէ, որ երբեք չբախվենք դավաճանության, անտարբերութան, ստի ու խաբեության հետ, այլ նրա հետ, որ կարողանանք դա թողնել անցյալում և առաջ քայլել հավատով, որ ամեն ինչ լավ է լինելու:Երեխաները շատ շուտ են մոռանում վիրավորանքները, դա նրանց մոտ պաշտպանական մեխանիզմ է, այդ պատճառով էլ նրանք այդքան երջանիկ են: Մեծահասակները ժամանակի ընթացքում մոռանում են այդ հոգեկան ցավի տառապանքներն ու հարվածները, բայց փաստը, դեպքը հիշում են միշտ: Հնարավոր է նաև ամբողջությամբ մոռանալ տվյալ դեպքը, սակայն դա ավելի ծանր է լինում: Փորձելով ընդհանրապես չհիշել` մնում է հոգու խորքում և ազդում ողջ հոգեկան ներաշխարհի վրա:
Комментариев нет:
Отправить комментарий