Էսօր տան դուռդ դու բա՛ց կթողնես,
Երբ սենյակումդ կիջնի լուսնկա,
Եվ այնժամ,երբ որ ամեքից հոգնես,
Հոգիս հևալով, քեզ մոտ պիտի գա:
Հոգիս հևալով, քեզ մոտ պիտի գա:
Էսօր տան դուռդ չփակես անգին,
Միայն լույսերը անջատիր բոլոր,
Թող փռվի խավար դուրսն ու քո կողքին,
Մեր սրտերի պես լքված ու մոլոր:
Էսօր տան դուռդ չփակես հոգիս..
Կգամ,կնստենք վառ մոմի ներքո,
Ծով արցունք պահած լալկան աչքերիս
Ցոլքը թող սառի աչքերի մեջ քո:
…ու մենք կլռենք, ո՛չ շշուկ, ո՛չ ձայն,
Ո՛չ լաց, ո՛չ արցունք, ոչ էլ հեկեկանք,
Կարոտից խեղդվող մեր հոգով միայն,
Մեր կորած սիրո ցավը կըողբանք:
Էսօր տան դուռդ դու բա՛ց կթողնես,
Միայն լույսերը անջատիր բոլոր,
Կգա,կգտնի ուր էլ որ լինես,
Սիրտն իմ հուսաբեկ,տանջանքի սովոր…
հեղինակ ` Սևակ Բայրամյան
Комментариев нет:
Отправить комментарий