Սպիտակ հագուստով աղջիկը տրամադրություն է ստեղծում
Ինչպես ասել է շատ հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը <<Սպիտակ հագուստով աղջկան նյարդայնություն և վատ տրամադրություն չի սպառնում>>:
Ինչպես հայտնի է գույնը մեծ դեր է խաղում մեր կյանքում, ազդում է մեր տրամադրության և առողջության վրա, բնորոշում է մեր սոցիալական կարգավիճակը, մեր սովորություններն ու նախասիրությունները: Սպիտակ գույնը խորհրդանշում է մաքրություն և դրական տրամադրություն:Իսկ ով է նա-աղջիկ սպիտակ հագուստով: Դա մի անձնավորություն է, ով սիրում է լինել ուշադրության կենտրոնում և չի վախենում կարծրատիպերից: Սպիտակ գույնը մաքրության, ճշմարտության, քնքշության, երիտասարդության խորհրդանիշ է: Սպիտակ հագուստով աղջիկը միշտ գրավում է տղամարդկանց ուշադրությունը և առաջացնում դրական էմոցիաներ: Սպիտակ հագուստով աղջիկներն ավելի գրավիչ և գեղեցիկ են թվում: Այդ դեպքում ինչու չօգտվել այդ հնարքից, և ավելի գրավիչ թվալ:Իհարկե սպիտակ գույնը պրակտիկ չէ, սակայն այն ունի առավելություններ: Այն թարմացնում և երիտասարդացնում է մարդուն: Դա արևային և լույսի գույն է: Ամառային հագուստները սպիտակ գույնի ավելի հարմար են, քան մյուս գույները: Սպիտակ գույնը սազում է բոլորին: Սակայն նա կարող է փոքր ինչ ավելի լայն կամ գեր ցույց տալ: Օրինակ սպիտակ կոշիկը կարող է ավելի մեծ ցույց տալ ոտքը, կամ սպիտակ կիսաշրջազգեստը ավեի լայն ցույց տալ կոնքերը:Այդ պատճառով պետք է ընտրել սպիտակ գույն, բայց ճիշտ ոճի հագուստ: Օրինակ ոչ բարձրահասակ աղջիկները սպիատակ, նեղ տաբատով կարող են բարձրահասակ երևալ: Կամ եթե ցանկանում եք ընդգծել կուրծքը, կարող եք սպիտակ վերնաշապիկ հագնել:Սպիտակը մաքրության, գեղեցկության խորհրդանիշ է, դա է պատճառը նաև, որ հարսանիքներին հարսնացուն այդ գույն է հագնում: Եվ եթե դուք հրավիրված եք հարսանիքի, պետք չէ դուք էլ սպիտակ հագնեք, թույլ տվեք, որ հարսնացուն իրեն անկրկնելի և եզակի զգա;Ինչպես պնդում են հոգեբանները, սպիտակ հագուստով աղջիկները իրենցից վանում են վատ տրամադրվածությունը և իրենց վստահ և լիաժեք են զգում: Ցավոք, շատերը նախընտրում են մութ գուներ: Հագեք սպիտակ հագուստներ և ձեզ զգացեք անկրկնելի:
Комментариев нет:
Отправить комментарий