Բնավորության գծերը ըստ արյան խմբերի
Ամբողջ աշխարհում մարդկանց արյունը բաժանվում է չորս խմբի: Արյան խումբն ամբողջ կյանքում չի փոփոխվում: Ճապոնացիները գտնում են, որ մարդու այրան խումբը թույլ է տալիս եզրակացնել, թե ինչպիսին է մարդն իրականում:
Առաջին խմբի անձինք շատ գործունյա են,պահանջկոտ, թե իրենց, թե ուրիշների նկատմամբ: Առողջ են ու երկարակյաց: Քիչ են տառապում նյարդային հիվանդություններով, հոգեպես դիմացկուն են, անսպառ եռանդ ունեն, մարդամոտ են, օժտված ուժեղ կամքով, կարողանում են լեզու գտնել բոլորի հետ, աշխատում են առանց հոգնելու:
Երկրորդ խմբի արյուն ունեցողները պարտաճանաչ են, աշխատասեր, կարգապահ, արագորեն դիրքի են հասնում պաշտոնատեղում, ձեռնարկված ցանկացած գործը հասցնում են մինչև հաղթական ավարտի, հուսալի են անձնական շփումներում, ընկերասեր են, հավատարիմ, կիրթ:
Երրորդ խմբի արյուն ունեցողները զգայուն են, օժտված, հուսալի ընկեր են, աշխատանքում ` իրենց և ուրիշների նկատմամբ պահանջկոտ: Արտաքուստ հանգիստ են ու անդրդվելի, բայց ներքուստ զգայուն են և ինքնասեր: Սիրո հարցում բուռն են ու անզուսպ, խանդոտ, ինքնուրույն են, զվարթ, փոփոխամիտ:
Комментариев нет:
Отправить комментарий