Ամեն իրավիճակ յուրահատուկ է եւ ճշգրիտ ենթադրություն անել գրեթե անհնար է: Մանավանդ, եթե հաշվի առնես, որ ամեն աղջիկ յուրահատուկ է: Սակայն բոլոր իրավիճակների ու աղջիկների համար կան որոշակի ընդհանուր բաներ:
Եթե աղջիկը այս ու այն կողմ է նայում ու ոչ մի կերպ չի ուզում կենտրոնացնել իր ուշադրությունը քո վրա, ապա դժվար թե նրա էմոցիան հասունացած լինի համբույրի համար: Իսկ եթե նա անթարթ նայում է ուղիղ աչքերիդ մեջ չթեքելով հայացքը, այն դեպքում երբ դու էլ նույն կերպ նրա աչքերին ես նայում, ապա ամենայն հավանականությամբ նա իրեն լավ է զգում քեզ հետ ու ցանկանում է, որ իրեն համբուրես:
Աղջկա ցանկությունը կարելի է հասկանալ նաեւ այն բանից, թե որքան է նա քեզ մոտենում:
Պետք է նաեւ նշել, որ աղջկա մոտ ինտիմ հարաբերության զոնան քիչ ավելի փոքր է, քան տղայի մոտ:
Մարդկանց մեծ մասն իրենց առաջին համբույրը ճաշակում են 10-14 տարեկանում: Սակայն պետք չի անհանգստանալ այն բանի պատճառով, որ դու արդեն 16 տարեկան ես ու դեռ չես համբուրվել: Լինում է այնպես, որ մարդիկ առաջին անգամ համբուրվում են 20-ն անց տարիքում: Մի շտապիր: Չէ որ, կարեւորն այն չէ թե երբ, այլ ում հետ:
Комментариев нет:
Отправить комментарий