ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ ԵՄ ...
Ուզում ես հիմա
Ես անկեղծությամբ
Պատմեմ իմ մասին,
Թե միաժամանակ
Ինչպես եմ սիրում,
Այն էլ երկուսին,
Ո՛չ,դու մի կարծիր,
Թե սուտ քնքշությամբ խաբել եմ ես քեզ,
Որ սիրել եմ քեզ, և այն մյուսին:
Երկու սիրտ ունեմ,
Երբ համբուրվում ենք սիրով միասին,
Լուռ մտածում եմ ես նրա մասին.
Իսկ երբ որ նա իմ շուրթերն է շոյում
Այրվող մոմի պես
Այնքա՜ն մեղմորեն սիրում եմ ես քեզ
Եվ այն մյուսին:
…ինչպես տեսնում ես՝
Դուք երկուսդ էլ կյանք եք միասին,
Բայց և տարբեր եք,
Ինչպես երկնքում արև ու լուսին:
Դու՝ որ արևն ես
Եվ որ ցերեկը չի լինում լուսին,
Թե դար էլ անցնի
Դուք չեք ճանաչի մեկդ մյուսին:
Ս.Բայրամյան
Комментариев нет:
Отправить комментарий