ՈՐՊԵՍ ՀԻՇԱՏԱԿ
Ես պիտի հյուր գամ քո հարսանիքին,
Որպիսի տեսնեմ ինչպես ես ժպտում,
Ուզում եմ տեսնել քո ուրախ դեմքին
Ինչպիսի բախտ է հիմա շողշողում..
Ես պիտի հյուր գամ,թեկուզ և հոգնած,
Անգամ վշտերից մեռնի իմ հոգին,
Չեմ ուզի տեսնեմ դեմքտ դժգունած,
Չեմ ուզի ցավես ինձ պես ցավագին:
Անգամ վշտերից մեռնի իմ հոգին,
Չեմ ուզի տեսնեմ դեմքտ դժգունած,
Չեմ ուզի ցավես ինձ պես ցավագին:
Այդ օրը պիտի տոն լինի հոգու,
Տոն լինի երկու ուրախ սրտերի,
Ես պիտի զգամ երջանի՛կ ես դու,
Տեսնեմ ժպիտը քո նուրբ շուրթերի:
Տոն լինի երկու ուրախ սրտերի,
Ես պիտի զգամ երջանի՛կ ես դու,
Տեսնեմ ժպիտը քո նուրբ շուրթերի:
Ես պիտի հյուր գամ քո հարսանիքին,
Ես պիտի խմեմ քո բախտի կենաց,
Մինչև որ իմ մեջ,իմ մեռնող հոգին'
Ես պիտի խմեմ քո բախտի կենաց,
Մինչև որ իմ մեջ,իմ մեռնող հոգին'
Ընդունի վիշտն այդ տխո՛ւր,գրկաբաց...............