Այնքա՜ն գոհ եմ, Աստվա՜ծ վկա,
Իմ սպիտակ 01-ից,
Թեկուզ որ մի բոլտը չկա,
Հետևի աջ կողմի ակից…
Տաս գազ ունեմ, կոպեք չկա`
Չկա՜ դատարկ իմ գրպանում,
Այդ էլ ցավոք գիտեմ հիմա
Ծակ բալոնից է տանում:
Իմ սպիտակ 01-ից,
Թեկուզ որ մի բոլտը չկա,
Հետևի աջ կողմի ակից…
Տաս գազ ունեմ, կոպեք չկա`
Չկա՜ դատարկ իմ գրպանում,
Այդ էլ ցավոք գիտեմ հիմա
Ծակ բալոնից է տանում:
Եվ բլոկի բոլտն է սարվատ,
Ջուրն այնտեղից դուրս չի գալիս,
Ռադիատրն էլ այնքա՜ն է վատ,
Վախենում եմ օգտագործել անտիֆրիզ:
Անտեր ձմեռն էլ գնալով է խորանում,
Որ գազով է՝ կարբուրատորն է չորանում,
Ստարտերի պարտքը վզիդ,1000 դրամն ի՞նչ խաբարա,
Է՛հ,դե՛,Սևա՛կ,բենզին ունես՝ գլուխդ կախ կաչա՛տ արա:
Ամեն գիշեր ես անհանգիստ
Դուրս եմ գալիս շտապ բալկոն,
Շուրջս ձնե՜ նավահանգիստ,
Ու վրաս էլ մի հին բաճկոն:
Այնտեղ սառել է սպիտակ
Իմ խեղճ ու հին 01-ը,
Ծածկվել է նա ձյան տակ,
Մինչև իր ծակ բեզնաբակը:
Թիվն էլ այնքա՜ն հին է նրա,
Կարծես լինեմ նրա թոռը,
Պրաժեկտոր անգամ դնեմ շթի վրա,
Տեսնելու է ինչպես քոռը:
Մեկ-մեկ սառած ձմռան ցրտին,
Տիլ ու տիղմով,և ցեխերերով,
Բոթում եմ ես համր ու ուժգին
Որ Խոդն ընկնի նա բուքսիրով:
Ակումլյատորն էլ լավը չի,
Կլեմեքն էլ է ժանգոտված:
Հանկարծ թեթև քամի փչի,
Մեջն է տալիս պոլից փտած:
Բայց ես գոհ եմ, Աստվա՜ծ վկա,
Իմ սպիտակ 01-ից,
Թեկուզ որ մի բոլտն է պակաս,
Հետևի աջ կողմի ակից:
Ո՛չ պռավա ունեմ մաշված,
Փաստաթղթերն էլ չեն կարգին,
Բայց քշում եմ տրանս հանած,
Նայոմնիկի շորն իմ հագին:
Հա՜,մոռացա՜,ապրի՜ Թաթան,
<<Թե՛ աջ,թե՛ ցախ>> իր երգով հին,
Դեմի երկու կռիլոն էլ,
Խբել եմ տան վառոտներին:
Այդ լայն ճամփին ի՞նչպես գտան,
Իրար ավտոս ու վառոտը,
Թարս բացեցի դարպասը տան
Հետո եկա՜վ մուֆթի հոտը:
Լավ է գոնե էդ ժամանակ,
Աշխատում էր դեռ ռուչնոյը,
Թե չէ պատին կծեփվեի՜ն աննպատակ,
Թռչող պատպրիսն ու իմ բոյը:
Բայց ես գոհ եմ, Աստվա՜ծ վկա,
Իմ սպիտակ 01-ից,
Թեկուզ որ մի բոլտն է պակաս,
Հետևի աջ կողմի ակից:
Առավոտը գազոջախին
Ջուր եմ դնում որ տաքանա,
Վեդրոներով պատռած ու հին,
Կրում եմ ես մինչ մեքենա:
Ցրտից սառել են, չորացել,
Կապոտները, պատպրիս ու դուռ,
01-ս կուչ է եկել,
Պիտի վրեն լցնեմ տաք ջուր:
Ա՛յ,դրանից հետո միայն,
Պիտի բացվի ծուռ կապոտը,
Հետո լցնեմ ջրերը այն
Ռադիատրից մինչ բլոկը:
Բայց ինչքա՜ն էլ ուզես դու լից,
Մինչև անգամ իր բաչոկը,
Ներսն է լցվում ջուրն ու թրջում
Պատռած կշվե բարդաչոկը…
Բայց ես գոհ եմ, Աստվա՜ծ վկա,
Իմ սպիտակ 01-ից,
Թեկուզ որ մի բոլտը չկա,
Հետևի աջ կողմի ակից:
(մաս 2)
Այս ամենը ես տանո՜ւմ եմ,
Այնքա՜ն հանգիստ,հաշտ ու լուռ,
Բայց և հաճախ զարմանո՜ւմ եմ,
Պատպրիսն ինչպե՞ս դարձավ ծուռ։
Մի թխկթխկո՜ց եկավ վերջը,
Հենց իմ մոտի դռան կողմից,
Սկվանյզնակը տվեց մեջը,
Ուժգի՜ն քամուց ու հողմից։
Սակայն հետո նկատեցի,
Որ պոկվում են շուշեքը,
Թխկթխկոցից ես պարզեցի,
Պատռվե՜լ էին ստոյկեքը։
…Եվ հնչո՜ւմ են հազար ձայներ,
Երբ մատոռն է դիմում ռիսկի,
Լավ է գոնե դեռ երգո՜ւմ էր.
Մեջի մագը առանց դիսկի,
Ու չի լսվում ներսում եթե՝
Բարձրացնում եմ ես միշտ մագը,
Սակայն մարդիկ կարծում են թե՝
Շա՜տ երջանիկ է Սևակը…
Լավ է գոնե ձմեռ է դեռ,
Ծիտ չի շրջում այս ցրտում,
Թե չէ կռվում էին հայլու դեմ,
Դռան վրա միշտ ծռտում։
Այդ ժամանակ և՛ բարկություն,
Անգամ զարմա՜նք հյուր կգա,
Սակայն միայն խոնավ շորից
Հարմարավե՜տ բան չկա։
Ես հպարտ եմ լինում ղեկին,
«Վենտո»-ները արդեն լիքը,
Գոնե գյուղի նեղ ճամփեքին,
Հարգեի՜ք աֆտոիս տարիքը։
Ինձնից մե՜ծ է 14 տարի,
Իմ սպիտակ 01-ը,
Ո՞ր վուլկանալիզացիան դեռ չի տեսել,
Իր բեզկամեր պարգրիշկեքը…
Բայց ես գոհ եմ, Աստվա՜ծ վկա,
Իմ սիրելի 01-ից,
Թեկուզ որ մի բոլտը չկա,
Հետևի աջ կողմի ակից…
մաս 3
Լա՜վ հիշեցի, պատմեմ մի դեպք,
Իմ խեղճ ու հին 01-ից,
Որ իմանաք ինչպես է պետք
Զգուշանալ շան տղեքից։
Մի առավոտ ձյունն էր փակել,
Շուրջ բոլորը իր չորս ակի,
Եվ բանդաժն էր գետնից կպել,
Պերեդոկի հենց աջ ակի։
Մտածեցի թե ծակվել էր,
Իր բեզկամեր պագրիշկեն,
Որոշեցի թե կփոխեմ,
Եվ կդնեմ զապասկեն։
Բայց ի՜նչ հրաշք,հենց այդ կողմից,
Դանգրատի տեղ չէր տալիս,
Եվ բանդաժն էլ սառած հողից,
Անգամ պոկ էլ չէր գալիս։
Էլ լապատկա՜,բահ ու քլունգ,
Էլ երկար փոցխ, ցախավել,
Հնար չեղավ,բայց մինչև ծունկ,
Ջինսե շալարս էր ցեխոտվել։
Ինչ արեցի իմ դանգրատին,
Տեղ չտվեց ժեշտեղենը,
Լավ է գոնե ժամանակին,
Վրա հասավ մեր Արսենը։
Վերջը, հազիվ նոր դանգրատով,
Բարձրացրեցի պերեդոկը,
«է՜հ» կանչեցի ես հոգեթով,
Ու փոխեցի նստած ակը։
Բայց չբացվեց բարի լուսով,
Նաև հաջորդ լուսաբացը,
Բագաժինում Աստծո հույսով,
Դեռ գցած էր նստած ակը։
Ցուրտ առավոտ,սաստիկ ձյուն էր,
01-ս դուրսը կանգնած,
Սակայն պատեկերն էլի նույնն էր,
Ծուռ բանդաժն էր գետնից կպած…
Եվ հույսերս կորա՜ն անհետ,
Բայց թե սիրտս տեղը ընկա՜վ,
Երբ այդ պահին Արոյի հետ,
Իմ լավ ընկեր Հրոն եկավ։
Ու ապշահար ես պատմեցի,
Իմ երկօրյա պատմությունը,
Բայց երբ նրանք ծիծաղեցին,
Անցավ և իմ բարկությունը։
-Նասոս ունե՞ս,-ասաց Հրոն,
Հետո բացեց բագաժնիկը,
Ապա վրա բերեց Արոն.
- Տե՜ս, ջարդել են զալատնիկը։
Ու հասկացա՜, ծակված չէի՜ն,
01-իս պագրիշկեքը,
Եվ գիշերը (խ)ոզավարի
Նստցրել էին շան տղեքը։
Մոտ 400 փուքս փչեցինք,
Արոն մի քիչ գլուխ պահեց,
Եվ հինավուրց մեռելի պես,
Իմ խեղճ ավտոն ոտքի կանգնեց։
Բայց թե գոհ եմ Աստված վկա,
Իմ սիրելի 01-ից,
Թեկուզ որ մի բոլտը չկա,
Հետևի աջ կողմի ակից։
Մաս 4
Քանի՜ ամիս այդպես մնաց,
Իր պատռված ստոյկեքով,
Ե՛վ ժանգոտած պոլով փտած,
Ե՛վ այն ամե՜ն, ամե՜ն ինչով։
Խորհուրները ծանոթ մարդկանց,
Ծանրանում էին սրտիս վրա,
Երբ որ ասում էին դառնացած,
— Ապե՚ր, օգնենք Զապչաստ արա…
Եվ հումորներ էլ էին անում՝
«Վարդավառին կուզե՞ս վառենք»,
Մեկն էլ կողքից՝ «Լավ կլինի
Թե որ ներսում հավեր պահենք»։
Դե էլ չասեմ ինչի կասեին,
Երեխեքին մոտ չթողեմ.
Որոշեցի ավտոս պետք է
Ես անհապաղ ռեմոնտ անեմ։
Էլ ռեմոնտչիկ չէր մնացել,
էս անիրավ երկրիս վրա,
Անգամ կապոտն էլ չէին բացել,
Նորից ասին՝ «Զապչա՛ստ արա»։
Եվ այդ պահին միտքս եկավ,
Դզող-փչողն իմ գյուղացի,
01-ս առաջս առած
Անդոյի մոտ ես գնացի։
— Հիսուն հազար, - ասաց Անդոն,
Մի տաս օրվա գործ կար վրեն,
Պիտի դզեր զույգ կռիլոն,
Եվ պատռված զույգ ստոյկեն։
Դե ձեռի հետ էլ գործեր կար,
Դեմի շիթն էր կախվել գետնին,
Մտորեցինք այդպես երկար,
Գինը հասավ քառասունին։
- Երկու ամսով, քսան-քսան,
Այդպես էր իմ առաջարկը,
Անդոն մնաց նախ անսասան,
Ապա խղճաց իմ վիճակը։
Մեկ շաբաթ էր մոտն էր կանգնած,
Իմ սիրելի 01-ը,
Մթնակոխին մեկել հանկարծ,
Հնչեց ուստա Անդոյի զանգը։
— Ախպե՛ր, - ասաց, - ես ի՞նչ անեմ,
Սա էլ ավտո չի դառնա,
Լանջերոներն էլ են ծռված,
Արի խուրդենք թող գնա։
Ի՞նչ զգացի, սարսա՜փ էր լոկ,
Ասես մուրճով գլխիս խփեն,
Եվ վերցրած ջնջիլ ու թոկ,
Ձեռ ու ոտս ամուր կապեն։
Բայց և տարա համբերատար,
Ու լռեցի թախանձագին,
Սակայն եղա դեռ հոգատար,
Հավատարիմ եղա կրկին։
Դե ինչ ասեմ, սարքեց վերջը,
Ես էլ հանգիստ էի ժպտում,
Երբ որ ինձնից բացի մեջը,
Ուրիշ մարդիկ էլ էին նստում։
(շարունակելի)
Սևակ Բերդ