Երջանկությունն իմ սահմաններ չունի,
Երբ գոյությունդ ես չեմ նկատում,
Երբ քաղցրալեզու ձայնիդ հնչյունի
Անոսկոր ձեռքն է դուռը իմ թակում։
Երջանկությունս անշեն,անկտուր,
Դատարկ չորս սյուն է,կիսավեր չորս պատ,
Երբ հանդիպում ես դու ինձ ամենուր,
Եվ անխինդ հոգիս տանջո'ւմ անընդհատ։
Երջանկությունն իմ վանք է ավերված,
Անավարտ աղոթք,անլեզու մի զանգ,
Երբ քո էությամբ ինչպես առեղծված,
Ամբողջ հույսերս ես կոխոտում անկանգ։
Երջակությունն իմ հարյուր ցավ ունի,
Հարյուր վերք ունի երջանկությունս,
Բայց դեռ միակն է ցանկությունը իմ,
Անկարծ օրը այդ մեր հանդիպումի։
հեղ՝ Սևակ Բայրամյան