воскресенье, 4 августа 2013 г.

ԻՆՁԱՆԻՑ ՀԵՏՈ… (Գոռի հիշատակին)















Չտրտնջաք ու չցավեք ինձ համար,
Ու իմ վրա դուք ծաղիկներ չդնեք,
Ես դեռ ողջ եմ,ես առողջ եմ,ես դեռ կամ,
Ինձ ձեր կողքին,ձեր շարքերում միշտ փնտրեք։

Ես չեմ ուզում որ տխրադեմ ու լալկան,
Ձեր արցունքոտ հայացքներով ինձ նայեք,
Որ իմ դեմքին,երիտասարդ ու մանկան,
Վերջին սառած ժպիտն իմ դուք մարեք։

Եվ երբ բացվի արշալույսը մահահոտ,
Սև գիշերվա աղոտ լույսերն երբ մարեն,
Կխառնվեն թե սե՜ր, թե ցա՜վ,թե կարոտ,
Ու իմ սրտում մի նոր կսկիծ կվառեն։

Կխարխափեն իմ հոգու մեջ գիշեր,խավար,վիշտ ու սուգ,
Եվ կարթնանա ուժգին լալու ցանկություն,
Սակայն փակված կոպերիս մեջ
Դուք չեք գտնի ոչ մի կաթիլ արտասուք։

Եվ երբ գտնեմ ես ինձ հավերժ անկողին,
Սև վերմակով երբ ինձ տաքուկ կծածկեն,
Մեղմ կժպտամ ամեն անց ու դարցողին,
Որ տրտմությամբ,որ ինձ ցավով չհիշեն:

ՈՒ երբ վերջում դուք բոլորդ դառնաք տուն,
Հոգնած,անուժ նստեք սգո սուրբ հացի,
Այդժամ արդեն ես տխրադեմ ու թաքուն,
Անտես դարձած կգամ ձեզ մոտ ես այցի...

Ու կփնտրեմ ես տխրադեմ ու լալկան
Իմ աչքերով,քու՛յր իմ,մա՛յր իմ,հա՛յր իմ ձեզ,
Որ ասեմ ես շուրթերի՛ց իմ դեռ մանկան՝
Ինձնից հետո չի բաժանել կյանքը մեզ...

հեղ.՝ Սևակ Բայրամյան