вторник, 12 февраля 2013 г.

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ


ԵԴԵՄԱԿԱՆ ԾԱՂԻԿԸ

Ժամանակով մեր աշխարհքում մի վաճառական է լինում։ Էս վաճառականը ունենում է մի աղջիկ՝ անունը Ծաղիկ։ Ծաղիկ որ ծաղիկ, էնքան քնքուշ, էնքան նախշուն, էնքան սիրուն է լինում։
Հերը անչափ սիրելիս է լինում աղջկանը։ Մի անգամ էլ օտարության գնալիս հարցնում է.
— Ի՞նչ կուզես քեզ համար բերեմ։— Թե՝ եդեմական ծաղիկը կուզեմ ինձ համար բերես։— Լավ, ասում է, կբերեմ։
Գնում է աշխարհքից աշխարհք անց է կենում, իր առուտուրն անում է, իր գործը պրծնում, ուզում է աղջկա համար էլ եդեմական ծաղիկ գտնի, որ տուն գա։ Դես է հարցնում եդեմական ծաղիկ, դեն է հարցնում եդեմական ծաղիկ, ոչով չի իմանում, թե ինչ բան է եդեմական ծաղիկը կամ որտեղ է բացվում։ Վերջը մի ծեր մարդ է պատահում։ Էս ծեր մարդը մի ճամփա է ցույց տալի, ասում է էս ճամփով որ գնաս, էսինչ տեղը կգտնես քո հարցրած ծաղիկը։ Բայց զգույշ կաց Սպիտակ դևից, նա եդեմական ծաղկին հսկում է։
Հոր սիրտ է։ Ծերունու ցույց տված ճամփեն բռնում է գնում։ Գնում է, գնում, շատ է գնում թե քիչ, դուրս է գալիս էնտեղ, որտեղ բացվում է եդեմական ծաղիկը։ Հենց հասնում է, ծաղիկը պոկում է թե չէ, մի հողմ, մի փոթորիկ է վեր կենում, փոթորկի հետ հայտնվում է մի հրեշ։ Մարդ ասես, մարդ չի, գազան ասես, գազան չի, բայց գազանի նման մռնչում է.
— Ո՞ւր պոկեցիր իմ ծաղիկը... քո մահն է հիմի...
— Քո մահն է հիմի...— ձեն է գալի ամեն կողմից... Մարդը ոչ մեռած, ոչ կենդանի՝ հրեշի առաջն է ընկնում։

ՉԽՈՍԿԱՆ ԱՂՋԿԱ ՀԵՔԻԱԹԸ


Ժամանակով մի թագավոր ա լինում, ունենում ա մինուճար մի տղա։ Էս տղի տարիքը հասնում ա, թամամում, համա ինչ աղջիկ որ ջոկում են սրա համար, չի ուզում պսակվի հետը։
— Թագավորն ապրած կենա,— ասում ա հորը,— ես լսած կամ, որ էն ֆլան երկրումը, էն ֆլան թագավորը մի չխոսկան աղջիկ ունի։ Ով որ կարենա խոսացնի նրան, մարդու կգնա, թե հո չէ, գլուխը կտրիլ ա տալիս։ Պետք ա գնամ,— ասում ա,— իմ բախտը փորձեմ։
— Այ որդի,— ասում ա թագավորը,— աշխարքի աղջիկը կտրվել ա՞, որ դու գնում ես սարեսար-չոլեչոլ ընկնես, թե ինչ ա մի չխոսկան աղջիկ ես խոսացնում, որ նոր նրան կնիկ առնես։ Անշառ գլուխդ շառի մեջ մի գցի,— ասում ա,— ձեռ քաշիր դրանից։
— Չէ, որ չէ,— ասում ա որդին։ — Որ ասել եմ, պետք ա անեմ։ Ես իմ թքածը լիզողը չեմ։
Թագավորը տեսնում ա ճար չկա, ուրդու ճակատը պաչում, ճամփու ա դնում։

ՀՈՐ ՏՎԱԾ ԻՐԵՔ ԽՐԱՏԸ


Ժուկով ժամանակով մի մարդ ա լինում, ունենում ա մի մինուճար տղա։ Էս մարդը կանչում ա աղին.
— Այ որդի,— ասում ա,— տեսնում ես՝ հրես մեռնում եմ։ Քեզ ուզում եմ իրեք խրատ տամ։ Որտեղ լինես,— ասում ա,— ինչ էլ որ անելիս լինես, հենց որ ժամի զանգակի ձենը լսես, ձեռիդ գործը թող, գնա ժամ, աստծուն աղոթք արա։ Էս մեկ։ Որ վարար ջուր հանդիպի,— ասում ա,— առանց փորձված ուղեկցողի անց չկենաս։ Էս էլ երկու։ Երրորդն էլ,— ասում ա,– գիշերով ճամփա չգնաս. որտեղ մթնեց, էնտեղ էլ վեր արի, կաց, մինչև լուսանա։
Ասում ա ու հոգին տալիս։
Ժամանակ ա անցնում։ Էս տղեն միտք ա անում. գնա համ աշխարք տեսնի, համ էլ ապրանք բերի, առևտուր անի։

ԺՈՒԺԿԱԼ ԹԱԳՈՒՀԻՆ ՈՒ ԻՐ ԵՐԵՔ ՏՂԵՆ

Ժամանակով լինում ա մի թագավոր։ Սրան ունենում ա մինուճար մի աղջիկ։ Էս աղջիկը շատ սիրուն ա լինում։ Շատ խելոք ու շատ նամուսով, բայց միշտ փախչելիս ա լինում աշխարքի վայելքից։
— Միտք չունեմ,— ասում ա,— աշխարհ մտնելու։ Իմ սիրտը երկնային աստծուն ու Քրիստոսին եմ տվել։
Թագավորի տեղը շատ նեղում են.
— Աղջկանդ մարդու տուր, որ մահիցդ հետո աշխարքը անտեր չմնա։ Թագավորի աղջիկն ասում ա.
— Այ հեր, դե որ էդպես զոռում են, ես էսպես պայման եմ դնում. Ես կուզեմ էն տղին, որ կհամաձայնվի տարենը մենակ մի անգամ իմ անկողինը գար:
Էս բանը հայտնում են աշխարհի բոլոր կողմերին, ամա բոլոր թագաժառանգներն ու իշխանները հրաժարվում են էդ չլսված պայմանից։ Օչով չի ուզում էդ աղջկան առնել։ Գալիս ա մի նախրչու տղա, ասում ա.

ԻՐԵՔ ԴԱՐԴԱՏԵՐ

Ժամանակով իրեք ջահել տղա գնում են աշխատանքի։ Գնում են հասնում մի ճամփաբաժանի։ Նրանք իրար խոսք են տալիս՝ ով որ առաջինը ետ դառնա, սպասի մեկելներին. ոնց որ իրար հետ դուրս են եկել գեղիցը, էնպես էլ իրար հետ ետ գան։
Անց ա կենում մի քանի տարի։ Էդ տղերքը ետ են գալիս իրենց նշանակած տեղը։ Ամեն մեկը սկսում ա պատմել իր գլխի եկածը։ Նրանցից մեկը ասում ա,— ես յոթ տարի Վանա թագավորի մոտ ձիապան էի։ Աստծու ամեն առավոտ թագավորն ինձ հարուր ոսկի էր տալիս ու հրամայում, որ տանեմ աղքատներին բաժանեմ։ Ես էլ էդ հրամանը հալալությունով կատարում էի։ Յոթ տարին որ թամամեց, թագավորը շատ փող տվեց ինձ ու ճամփու դրեց։
Ընկերները հարցնում են.
— Բա, դու, որ յոթ տարի թագավորի մոտ ձիապան կացար, ու նա քու ձեռով ամեն առավոտ փող էր բաժանում աղքատներին, օրից մի օր չհարցրի՞ր, թե թագավոր, քու դարդն ի՞նչ ա, որ էդ բանը անում ես։

Դիտեք 14 կիսմերկ հայուհիների ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ




2. Anjela Sargsyan

3. Anna Karapetyan

воскресенье, 10 февраля 2013 г.

Պակիստանի բնակիչներից մեկի ընտանիքում վեցոտանի երեխա է ծնվել:


Պակիստանի բնակիչներից մեկի ընտանիքում վեցոտանի երեխա է ծնվելԻնչպես հայտնում է իրանական Fars գործակալությունըչնայած երեխայի առողջական վիճակը բավարար է գնահատվումբժիշկները պնդում ենոր ոտքերի հեռացման վիրահատությունն անհրաժեշտ էԱյս առնչությամբ երեխայի ծնողները դիմել են երկրի հանրությանըխնդրելով վիրահատության համար անհրաժեշտ գումար հավաքել: