суббота, 15 декабря 2012 г.

ՀՈՒՄՈՐԱՅԻՆ ՆԱՄԱԿ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ....


Դու ցանկանո՞ւմ ես նամակ ուղարկել ձմեռ պապիկին, դե ուրեմն սեղմիր այստեղ

Ամանորյա բանաստեղծություններ (Amanorya banastexcutyunner)

Շնորհավո՜ր, Շնորհավո՜ր, Շնորհավո՜ր:
Այս մի տոնին 
Ո'չ հարս է պետք, 
Ո'չ էլ քավոր:
Այս մի տոնին 
Հարկավոր են՝
Խնձոր, նարինջ
Պնդուկ, չամիչ,
Խավյար մի քիչ
Եվ շոկոլադ,
Նուռ ու փշատ,
Ու մանուկներ,
Ուրախ ու շատ,
Լույսով լի, ջինջ 
Մի մեծ դահլիճ,
Մանուկների ծիծաղ ու ճիչ:
Այս մի տոնին հարկավուր են 
-Կարմրաթուշիկ Ձյունանուշիկ,
Նախշուն ու վառ 
Մի տոնածառ,
Ձմեռ պապի՝
Մութ անտառից,
Մեր գետապի,
Որն իր հսկա
Պարկի միջից
-Կամ էլ բըռի,
Գանգուրներին մանուկների,
Նուրբ վարսերինԽաղաղություն խինդով սփռի: 
Այս մի տոնին 
Ո'չ հարս է պետք, 
Ո'չ էլ քավոր:
Այս մի տոնը
ՆՈՐ ՏԱՐԻՆ Է,
Եկեք ասենք 
-Շնորհավո՜ր,Շնորհավո՜րՇնորհավՇնորհավո՜ր, 
Առաջին ձյունը

-Վա՜յ մայրի՜կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ
Թիթեռ է գալի...
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ:
-Չէ՛,իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ:
Էտ ձյուն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես Առաջին ձյունը

ՁՄԵՌ

Չըգիտեմ` ինչո՞ւ ձըմեռվա օրը
Հիշում եմ ես միշտ իմ հայ-եղբորը,
Ասում եմ` արդյոք չունի՞ նա կարիք,
Հաց, միս, եղ ու փայտ ունի՞ նա հերիք,
Ունի՞ տաք հալավ, ունի՞ նա մուշտակ,
Ամո՞ւր է տունը, կըտուրը չէ՞ ծակ...
Ու այնպես ես միշտ ձըմեռվա օրը
Միտս բերում եմ իմ հայ-եղբորը: 

Աթաբեկ Խնկոյան


ՁՄԵՌ

Ծառը մերկացավ
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից: 

Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց.
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց: 

Ձյունը ծնկահար
Նստեց մեր ճամփին,
Սիպտակ հյուսերը
Կիտեց գետափին:


Նոր Տարի 

Օ՜, երանի այն օրերը 
Երբ ըղձալի Նոր Տարին, 
Լայն բացում է իր դռները 
Մեր բոլոր մանուկներին: 

Սպիտակ մորուս, կարմիր գոտի, 
Մեղմ ժպիտը շուրթերին, 
Ընծաներով պարկ շալակած՝ 
Կայցելի Ձմեռ Պապին: 

Բոլորս ներս հիմա շարժվենք՝ 
Դեպ հեքիաթներ երազի, 
ՈՒրախ երգով շուրջպար բռնենք. 
Բարի գալո՜ւստ Նոր Տարի: 

Արագ կանցնեն, կչքանան 
Անուրջները այս բարի, 
Սակայն մանկան վառ սրտի մեջ 
Նրանք երբեք չեն մարի: 

Արի՜, արի՜, մի՛ լքիր մեզ 
Երջանկության բանալի, 
Նորից պիտի կանչենք մեզ մոտ 
Կախարդական Նոր Տարի


ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳԻՇԵՐ 

Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:
Թե կան սրտեր` չար նախանձով,
դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով
խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան,
դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն
իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք,
թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով
բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան,
թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ
ողջագուրվեն այս գիշեր: