суббота, 21 апреля 2018 г.

Ցույցեր Տավուշում

Ցույցեր Տավուշում

21 апреля 2018 г.

Ցույցերը Նոյեմբերյանում և հարակից գյուղերում...

Նոյեմբերյանի շրջանի ակտիվ մասնակցությունը

понедельник, 15 февраля 2016 г.

Նոր գրականություն


Սարսափելի երազ տեսա,
          Հոշոտում էին գայլերը մեզ,
Շուրջս կրակ, մոխիր տեսա,
         Եվ իմ դեմքը հպարտ ու վես։

Բախտագողի նման էի,
         Կանգնած անհաղթ,անտարագիր,
Եվ ես պիտի քեզ ջնջեի
         Իմ հեգ ազգի ճակատագիր…

                                        Սևակ Բերդ

«Ոսկե աղջիկ…»

Իմ սրտի կանչ, իմ աչքի լույս, օրհնված է քո ապագան,
Ազատ և վես պիտի ապրես նոր աշխարհում շղթայակիր,
Դու մի նոր սեր, մի նոր կարոտ, արևագալ փոքրիկ իմ տան,
Բարով եկար իմ առաջնեկ, հրաշք աղջիկ երկնից երկիր։

Քեզ նոր օրրան և օրորոց թող որ լինի գիրկն իմ տաքուկ,
Դու վառ գարնան լուրն ավետող կապուտաչյա մի ձնծաղիկ,
Անուշահոտ ու նորաթուխ,ձյան նման նուրբ ու փափուկ,
Ճերմակ ու ցուրտ ձմեռվա մեջ, իմ ջերմ գարուն, ոսկե աղջիկ։

Սևակ Բերդ