Կենսագրություն
Ջեյսոն Սթեթհեմը ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 12-ին Անգլիայի Չեստերֆիլդ քաղաքում:
Նրա հայրը բռնցքամարտիկ էր, իսկ մայրը` երգչուհի և պարուհի: Տեղափոխվել է Գրեյտ-Յարմուտ, որտեղ ձեռք է բերում թատրոնի դերասանի մասնագիտություն: Նաև տեղի միջնակարգ դպրոցում ընգրկվում է ֆուտբոլի թիմի կազմում` խաղալով 1978-83 թթ.: Սակայն նրա իսկական հետաքրքրությունը ջրացատկն էր: Մոտ 12 տարի նա Մեծ Բրիտանիայի ջրացատակի ազգային թիմի անդամ էր, իսկ 1992 թվականին աշխարհի առաջնությունում գրավել է 12-րդ տեղը:
Մի առիթով Ջեյսոն Սթեթհեմը պատմել է, որ սպորտը նրա հոբբին էր, իսկ գումար նա վաստակում էր փողոցներում զարդեր և օծանելիքներ վաճառելով:

Նրա հայրը բռնցքամարտիկ և գիմնաստ էր: Նա որդիների հետ պարապմունքներ էր անցկացնում: Մեծ եղբայրը սիրում էր մարտարվեստներ և հաճախ փոքրիկ Ջեյսոնի հետ պարապմունքներ էր անցկացնում: Մեծանալով Ջեյսոնը նույնպես դառնում է մարտարվեստների մասնագետ և ապագա ռեժիսոր:
Մոդելի կարիերան
90-ականների վերջին մի գովազդային գործակալ, ով աշխատում էր մարզիկների հետ, հրավիրում է Սթեթհեմին մասնակցելու Tommy Hilfiger ընկերության գովազդներին:
Սթեթհեմը նկարահանվում է ջինսերի գովազդում և դրանից հետո դառնում այդ ընկերության գովազդային դեմքը: Դրանով սկսում է Ջեյսոնի մոդելային կարիերան:
Սթեթհեմը նկարահանվում է ջինսերի գովազդում և դրանից հետո դառնում այդ ընկերության գովազդային դեմքը: Դրանով սկսում է Ջեյսոնի մոդելային կարիերան:
Կինոկարիերան
Այդ ընկերության տնօրենը դառնում է Գայ Ռիչչիի դեբյուտային «Խաղաթղթեր, փող, երկու հրացան» ֆիլմի պրոդյուսերը և առաջարկում է Սթեթհեմին նկարահանել գլխավոր դերերից մեկում: Ռիչչին հետաքրքրում է այդ առաջարկը, ում հետաքրքրել էր Ջեյսոն Սթեթհեմի փողոցային առևտրի փորձը և մոդելի կարիերան: Նա Ջեյսոնին հրավիրում է փորձերի և որպես դրվագ առաջարկում է նրան փողոցային առևտրականի դեր, ով պետք է համոզեր իրեն գնել կեղծ թանկարժեք իրերի հավաքածու: «Գայ Ռիչչին պետք էր իսկական կերպար, իսկ այդ կերպարը ես էի, քանի որ այդպիսի բաներ դրամատիկական դպրոցներում չեն սովորեցնում»,-հետագայում պատմել է այդ մասին Ջեյսոն Սթեթհեմը: Ջեյսոնը շատ հաջող է անցնում այդ փորձարկումը և Ռիչչին նրան միանգամից դեր է տալիս ֆիլմում: Ֆիլմը մեծ հաջողություն է ունենում և ճանաչում է բերում Գայ Ռիչչին և դերասաններին:
Գայ Ռիչիի հաջորդ «Մեծ խաղագումար» քրեական կատակերգությունում Սթեթհեմը խաղում է բռնցքամարտերի կազմակերպիչի դեր: Սկզբում նրա դերը փոքր էր նախատեսված ֆիլմում, սակայն նկարահանումների ընթացքում դերը մեծանում է, արդյունքում Սթեթհեմը դառնում է ֆիլմի պատմողը:
2000 թթ. սկսած Ջեյսոնի դերասանական կարիերան վերելք է ապրում: 2001 թվականին նա դեր է ստանում Ջոն Կարպենտերի գիտաֆանտաստիկ «Մարսի ուրվականները» ֆիլմում, Ջեթ Լիի խաղընկերն է դառնում «Հակամարտություն» ֆանտաստիկ ֆիլմում, այնուհետև մասնակցում է «Գողություն իտալական ձևով» ֆիլմին (2003):
Ամենամեծ ճանաչում նրան բերեց ու իսկական աստղ Ջեյսոնին դարձրեց «Փոխադրողը» ֆիլմը: Նրա հոնորարը այդ ֆիլմից կազմեց մոտ մեկ միլիոն դոլլար: Մյուս դերերը նույնպես հաջողություն ունեցան, որոնցից կարելի է առանձնացնել «Փոխադրողը 2», «Փոխադրողը 3», «Ռևոլվեր», «Ադրենալին», «Ադրենալին 2՝ Գերլարում», «Տասներեք», «Անզուսպները» ֆիլմերը:
Անձնական կյանք
Մինչև 2004 թվականը Ջեյսոն Սթեթհեմը հանդիպում էր մոդել Քելլի Բրուքի հետ: Ապա իր խաղընկերուհի Բիլլի Զեյնի հետ, իսկ ավելի ուշ երգչուհի Սոֆի Մոնկի հետ: Սկսած 2010 թվականի ապրիլից ապրում է մոդել Ռոուզ Հանտինգտոն-Ուայթլիի հետ:
պատրաստեց՝ Ս.Բայրամյանը
Комментариев нет:
Отправить комментарий