Բրյուս Լի / Bruce Lee / Брюс Ли
Բրյուս Լիի արձանը Հոնկոնգում
Բրյուս Լի (1940,նոյեմբերի 27,Սան Ֆրանցիսկո-1973, հուլիսի 20) արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետներից,ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան, ռեժիսոր,մարտական տեսարանների բեմադրիչ, պրոդյուսեր և սցենարիստ:
Նրա հայրը չինական օպերայի կատակերգակ դերասան էր`Լի Հոյ Չեն (արմատներով գերմանացի), իսկ մայրը նույնպես դերասանուհի էր արմատներով չինացի Գրեյս Լի:Կինոյում նկարահանվել սկսել է Հոնկոնգում դեռ մանուկ հասակից,ու նույն ժամանակից էլ սկսել է հետաքրքրվել մարտական արվեստներով:
Կենսագրություն
Պատանի տարիքում Բրյուս Լին հաղթում է Հոնկոնգում կազմակերպված չա-չա-չա պարի առաջնությանը: Դրանից հետո որոշում է լրջորեն զբաղվել քունգ-ֆուով: Նա շատ տաղանդավոր էր և պարապմունքների առաջին 3 օրում արդեն տիրապետում էր քունգ-ֆուի շարժման տեխնիկաներից մեկին:
Այդ ժամանակներից սկսած նա երբեք չի դադարել պարապել քունգ-ֆուով: Բրյուս Լին տիրապետել է անհավանական բարձր արագաշարժության և ուժերի կենտրոնացման: Նկարահանվել է ընդհանուր թվով 36 ֆիլմերում: Նրա շնորհիվ արևմտյան երկրներում արևելյան մարտարվեստները լայն ճանաչում գտան, իսկ ինքը Բրյուս Լին սկսեցին վայելել մեծ ժողովրդականություն ամբողջ աշխարհում:
Նրա հասակը 171 սմ էր: Բրյուս Լին ողբերգական ձևով մահացել է ընդամենը 32 տարեկան հասակում «Մահվան խաղ» ֆիլմի նկարահանումների ժամանակ(վարկած): Մինչև այժմ նրա մահվան իսկական պատճառը անհայտ է: Նրա մահվան պատճառների վարկածները տարբեր են.
- դեղահաբերի չարաշահում
- մահացել է սիրուհու հետ անկողնում
- նրան սպանել է քունգ-ֆուի մեկ ուրիշ մեծ վարպետ
- նրան սպանել են Տրիադա ավազակախմբի անդամները իրենց հետ ունեցած վեճերի հետևանքով
- թունավորումից (չինական անհայտ թունատեսակով)
Բրյուս Լիի հուղարկավությունը վերածվեց սկզբում Հոնկոնգյան, ապա ամբողջ ասիական սգի օրերի: Ընկերներ և հազարավոր երկրպագուներ եկել էին հրաժեշտ տալու մեծ վարպետին: Հետո նրա մարմինը տեղափոխվեց Սիեթլ, որտեղ և հանձնվեց հողին:
Մինչև այժմ նրա գերեզմանին այցի են գնում արևելյան մարտարվեստի սիրահարներ ու նրա դերասանական խաղի երկրպագուներ: Իսկ «Մահվան խաղ» ֆիլմը 5 տարի անց ավարտին հասցվեց նրա կրկնորդ դերասանների միջոցով: Այդ ֆիլմում նրա հերոսը մահանում է, և նրա հուղարկավության տեսարանների ժամանակ հետագայում օգտագործվել են նաև փաստագրական կադրեր նրա իրական հուղարկավորությունից: Բրյուս Լիի բրոնզե արձանը տեղադրված է Հոնկոնգում։
Հետաքրքիր փաստեր Բրյուս Լիի մասին
- Ազատ դիրքից նրա ձեռքի հարվածի արագությունը 1/500-ական վայրկյան է, և հաճախ այդ արագությամբ արված հարվածները չէր հասցնում նկարահանել վայրկյանում 24 կադր տեխոնոլոգիայով, այդ պատճառով որոշ տեսարաններ նկարահանվում էին 32 կադր վայրկյանանոց տեխնոլոգիայով:
- նա կարողանում էր 32 կգ-անոց ծանրաքարը պահել առաջ պարզած ձեռքով 20 վայրկյան:
- Բրյուս Լին կարողանում էր ոտքերը մկրատ դիրքով պահել ձեռքերի վրա հենված վիճակում 30 րոպե:
- Նա կարողանում էր օդ նետել բրնձի մի քանի հատիկ և բռնել դրանք օդի մեջ կերակրի փայտիկներով:
- Մատների օգնությամբ նա կարողանում էր ծակել ապակյա բանկայի կափարիչը, որն ի դեպ այն ժամանակներում պատրաստվում էր ավելի հաստ թիթեղից:
- Բրյուս Լին կարողանում էր գետնից հրում վարժությունը կատարել հենվելով մի ձեռքի մատներով, նաև կարողանում էր հրվել գետնից օգտագործելով միայն բութ մատը և ցուցամատը:
- Բրյուս Լին զբաղվել է նաև ձյուդոյով, ջիու-ջիցուով և բռնցքամարտով: Նա քունգ-ֆույում ստեղծել է իր ոճը, «Ջիտ Կուն-Դո»:
Ֆիլմեր
Նկարահանվել է մոտ 30 ֆիլմում:
Առավել նշանավոր ֆիլմերն են
- «Մեծ բոսսը», Չենգ Չաո-Չեն - 1971
- «Կատաղության բռունցքը», Չեն Ժեն - 1972
- «Վիշապի ճանապարհը», Թան Լունգ - 1972 (Չակ Նորիսի մասնակցությամբ)
- «Վիշապի ելքը», Լի - 1973
- «Մահվան խաղ», Բիլլի Լո - 1972-1978
Комментариев нет:
Отправить комментарий