Երբ մենք քնած ենք

Երբ սովորեք հիշել և թեկուզ մոտավոր ճշտությամբ մեկնաբանել ձեր երազները, կարող եք անցնել աշխատանքի հիմնական փուլին ձեզ անհրաժեշտ երազի ծրագրմանը։ Դրա համար պետք է հստակ պատկերացնել, թե ինչ եք ուզում ձեր երազից, ուղղակի մի ծիծաղելի, ուրախ երազ տեսնել և հանգստանալ, լուծել ստեղծագործական խնդիր, ասենք երազում տեսնել ձեր ապագա երաժշտական ստեղծագործությունը, թե՞ տեսնել ձեզ որպես առողջ մարդ։ Երազներով բուժումը քնի ծրագրման եղանակներից մեկն է։ Ենթադրենք, ձեր սիրտը շատ է ցավում՝ հատկապես ծանրաբեռնված աշխատելիս։ Ամեն անգամ նիրհի վիճակում (շաբաթվա կամ ամսվա ընթացքով) պետք է կրկնել այն, ինչ ուզում եք տեսնել երազում.«Ուզում եմ տեսնել, որ բարձրանում եմ էվերեստի ամենաբարձր գագաթը, և իմ սիրտն աշխատում է հանգիստ ու վստահ» (հրաշալի կլինի, եթե հասցնեք քնելուց առաջ տեսանելի ձևով պատկերացնել ցանկալի տեսարանը)։ Շուտով դուք կտեսնեք ձեր երազը բոլոր մանրամասնություններով։ Դուք կարոդ եք երազը տեսնել այնքան անգամ, որքան ցանկանաք։ Ըստ որում, հնարավոր է սկզբում տեսնեք ոչ թե ասենք, ձյունապատ սարեր և ձեր վերելքը, այլ ժամացույց, որը աշխատում է սարսափելի արագությամբ։ Պարզ է, դա ձեր սիրտն է։ Ապա դուք կտեսնեք, որ ժամացույցի աշխատանքը սկսում է դանդաղել...Ենթագիտակցությունը մոդելավորել է ձեր նախնական դիրքորոշումը և առաջարկում է լավագույն տարբերակը, որով պիտի աշխատեք ձեր երազների հետ հետագայում։ Մեկ– երկու ամսից դուք կմոռանաք, որ ձեր սիրտը ցավում Էր։
Գրեթե բոլոր երեխաները տեսնում են մղձավանջային երազներ և փորձում են ինչ-որ ձևով պայքարել ղրանց դեմ։ Նման դեպքերում արթնացած երեխային պետք է մեղմորեն հանգստացնել և քնելուց առաջ նրան տալ, ասենք, այսպիսի երազի դիրքորոշում.«Հիմա դա կքնես և կտեսնես ծովը մեղմ ու տաք; Դեպի քեզ կլողա դելֆինը, և դուք կսկսեք խաղալ »: Եթե դուք մղձավանջային երազ եք տեսնում, աշխատեք չվախենալ և մինչև վերջ տեսնել այն։ Անվախորեն ընդունե՛ք վտանգները, մտեք ձեզ առաջարկվող պայքարի մեջ; Մղձավանջային երազների հետ աշխատելու այս տեխնիկան կոչվում է «սենոյական»։ Անվանումը ծագել է Մալազիայում ապրող ցեղերից մեկի անունից։ Այս ցեղին բնորոշ է հանգիստ, ուրախ տրամադրությունը, հոգեկան հիվանդությունների՛ փսիխոզների ե նևրոզների լիակատար բացակայությունը։ Նրանք մեծ ուշադրություն են դարձնում երազներին։ Ամեն առավոտ սենոյացի երեխաները պարտավոր են ծնողներին պատմել իրենց երազները, իսկ ծնողները խորհուրդ են տալիս, թե երեխաներն ինչպես պետք է վարվեն երազներում։ Անդունդն ես ընկնում, փորձիր անկումը դանդաղեցնելով մինչև վերջ իջնել։ Հրեշի ես հանդիպել, չփախչես, ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը քեզ գայթակղեցնում է, ենթարկվիր գայթակղությանը։ ...Երազների վերափոխման մեր մեթոդիկան ոչ թե վանում է վախեցնող երազը, այլ ընդունում է և վերափոխում այն։
...Մենք սովորեցնում ենք նաև, թե ինչպես ինքնաբուժում կատարել անմիջապես քնի ժամանակ։ Մեր հրահանգիչ Լիա Չակոբեքփային երկար ժամանակ անհանգստացնում էր ավելորդ քաշը...Լիան որոշեց նիհարել երազի օգնությամբ։ Նա իրեն պատվիրեց այսպիսի երազ.«Ես կթռչեմ խարույկի վրայով, ևամեն անգամ կրակի վրա կայրվեն իմ կիլոգրամները։ Առավոտյան նա արթնանում էր քրտինքի մեջ կորած և վազում ցնցուղ ընդունելու։ Մեկ շաբաթվա ընթացքում Լիան ութ կիլոգրամ նիհարեց։
Չափազանց կարևոր է նիրհի ընթացքում հասցնել ստեղծել հիվանդության վառ պատկերը։ Որքան ավելի վառ և տարբեր զգայություններով հարուստ լինի այդ պատկերը, այնքան ուղեղն ավելի լավ կհիշի, և բուժումն արդյունավետ կլինի։
Որպես կանոն, գիշերվա ընթացքում մարդը 7-8 երազ է տեսնում, բայց հիշում է միայն 1-2-ը։ Երբ կսովորեք երազներ պատվիրել, կհիշեք միայն պատվիրած երազը։
Կգա ժամանակը, և դուք քնելիս այլևս ոչնչի մասին չեք մտածի, իսկ ենթագիտակցությունն ինքը ձեզ կնվրրի այն երազը, որի կարիքն ունեք դուք տվյալ պահին։
Փոքրիկ երեխաները սկզբնական շրջանում չեն տարբերում երազները իրականությունից, այդ պատճառով վատ երազներ տեսնելուց հետո, ավելի խոր ապրումներ են ունենում,քան մեծահասակները:Այս ամենը հանգեցնում է նրան,որփոքրիկը չի ցանկանում քնել կամ սկսում է վախենալ մթությունից:
է և լաց է լինում, անհրաժեշտ է անմիջապես մոտենալ փոքրիկին, հանգստացնել նրան, ջուր տալ, որ խմի, ծածկել ծածկոցով և հիշեցնել նրան, թե հաջորդ օրն ինչ հաճելի գործեր են սպասվում: Որոշ ժամանակ պետք է մնալ սենյակում, մինչև փոքրիկը կքնի: Իսկ եթե երեխան շարունակում է լացել և ոչ մի կերպ չի հանգստանում, ապա պետք է այլ միջոցներ կիրառել: Հնարավոր է, որ փոքրիկը երազում տեսնում է սարսափելի կենդանիների և կես-քուն, կես-արթուն չի կարողանում ազատվել գիշերային տեսիլքներից: Նման դեպքերում պետք է մինչև վերջ արթնացնել երեխային, կարող եք վառել լույսը, միացնել իր սիրած երգը, որևէ խաղալիք տալ նրա ձեռքում և իհարկե ասել նրան, որ չվախենա, քանի որ մայրիկը նրա հետ է և իր տեսածը ընդամենը վատ երազ էր: Մնացեք փոքրիկի մոտ, քանի դեռ նա նորից քուն չի մտել:
Վատ երազներ առաջ բերող պատճառներից է նաև երեխայի մակերեսային քունը: Երբ փոքրիկը շատ հոգնած է լինում, կամ գրգռված նա քնում է մակերեսային քնով և տեսնում է հիմնականում վատ երազներ:
Երեխայի երազների վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ: Մեծահասակների պահանջկոտ լինելը երեխայի դարձնում է անվստահ: Ծնողների խիստ և կոպիտ վարվելակերպը փոքրիկի մոտ կարող է առաջ բերել թշնամանք, որը կարող է նա վերապրել նաև երազներում: Մղձավանջային երազներ տեսնող երեխան գրեթե միշտ նախորդ օրը ծնողների հետ բախումներ է ունեցել և վախ է ապրել:
Փոքրիկի վրա զայրանալը, ինքնատիրապետումը կորցնելը ուժեղացնում է երեխայի տագնապը և վատացնում նրա հոգեվիճակը: Հիշենք, որ երեխային համար վատ երազները իրականություն են:
Ամեն կերպ բարելավեք Ձեր փոխհարաբերությունները փոքրիկի հետ, եթե ցանկանում եք, որ Ձեր փոքրիկը մղձավանջային երազներ չտեսնի, լավ հոգեվիճակ և հանգիստ քուն ունենա...
Վատ երազներ առաջ բերող պատճառներից է նաև երեխայի մակերեսային քունը: Երբ փոքրիկը շատ հոգնած է լինում, կամ գրգռված նա քնում է մակերեսային քնով և տեսնում է հիմնականում վատ երազներ:
Երեխայի երազների վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ: Մեծահասակների պահանջկոտ լինելը երեխայի դարձնում է անվստահ: Ծնողների խիստ և կոպիտ վարվելակերպը փոքրիկի մոտ կարող է առաջ բերել թշնամանք, որը կարող է նա վերապրել նաև երազներում: Մղձավանջային երազներ տեսնող երեխան գրեթե միշտ նախորդ օրը ծնողների հետ բախումներ է ունեցել և վախ է ապրել:
Փոքրիկի վրա զայրանալը, ինքնատիրապետումը կորցնելը ուժեղացնում է երեխայի տագնապը և վատացնում նրա հոգեվիճակը: Հիշենք, որ երեխային համար վատ երազները իրականություն են:
Ամեն կերպ բարելավեք Ձեր փոխհարաբերությունները փոքրիկի հետ, եթե ցանկանում եք, որ Ձեր փոքրիկը մղձավանջային երազներ չտեսնի, լավ հոգեվիճակ և հանգիստ քուն ունենա...
Комментариев нет:
Отправить комментарий