Ինչ է սերը
-Իսկ ի՞նչ է սերը:



առանց որևէ կասկածի ու հարցերի,
երբ վստահում ես ու պատրաստ ես
աշխարհի ծայրը հասնել նրա հետ,
նրա համար: Երբ պատրաստ ես անգամ
կյանքդ զոհաբերել հանուն այդ
մարդու և փոխարենը ոչինչ-ոչինչ
չակնկալել:
Սերն այն է, երբ պատկերացնում ես, թե ինչպես եք միասին մեծանալու, պատկերացնում ես ձեզ հինգ, տաս, քսան, քառասուն տարի հետո, պատկերացնում ես ձեր երեխաներին, պատկերացում ես, թե ինչպես եք միասին ծերանալու ու երազում, որ մահանաք նույն օրը, որպեսզի միմյանց ցավ չպատճառեք: Սերն այն է, երբ հավատում ես, որ սերդ այնքան մեծ է, որ դուք իրոք նույն օրը կմահանաք. այլ կերպ լինել չի կարող: Սերն այն է, ինչ քեզ ավելի լավն է դարձնում, քեզ երազանքներ ու հույսեր է տալիս, քեզ ուժ է տալիս հաղթահարել կյանքի դժվարություններն ու լավատես լինել: Սերն այն է, որ քեզ ցույց է տալիս, թե հանուն ինչի արժե ապրել:
Սերն այն է, ինչ ես զգում եմ քո հանդեպ ու չեմ հավատում,
որ այն երբևէ կմարի: Այո, մենք կունենանք դժվարություններ, մենք կվիճենք,
կկռվենք, կորոշենք բաժանվել, սակայն ինչ-որ ուժեղ ու անհաղթահարելի
բան մեզ միշտ միմյանց մոտ կբերի, ինչպես հիմա է բերում:
Գուցե դու ինձ միամիտ կոչես, սակայն թույլ տուր ինձ երազել ու հավատալ, որ
իմ սերն այնպիսին կմնա, ինչպիսին հիմա է` ինձ ուժ տվող ու լավը դարձնող:
Թույլ տուր հանդգնել ու հավատալ, որ ոչինչ ի զորու չի լինի փոխել իմ սերն ու այն
փոխակերպել որևէ այլ զգացմունքի: Ես սիրում եմ քեզ այսօր, սիրել եմ երեկ ու կսիրեմ վաղը,
մի ամիս հետո, մի տարի ու անգամ մի կյանք հետո…
Комментариев нет:
Отправить комментарий